Աշխարհը դարձել է մերկապարանոց ուժային բախումների դաշտ, մի պրոցես, որն աստիճանաբար բացահայտում է բոլոր կողմերի ուժեղ ու թույլ կողմերը։
Դրա համար կարելի է համեմատել հակամարտ բոլոր կողմերի կարծիքները սեփական և մյուսների ուժի ու հնարավորությունների մասին Ռուսաստանի 2015-ին Սիրիա մտնելուց առաջ և հիմա։
Այդ կարծիքները նշված ժամանակահատվածում ակնհայտ փոփոխություններ են կրել կողմերի ուժերի, զինատեսակների, արդյունաբերական հնարավորությունների առումով ու, հատկապես, զրկանքներ կրելուն պատրաստ լինելու հոգեբանական ֆրոնտում։
Եվ, որ կարևորն է, այս հայտնություններով պրոցեսը շարունակվում է և լի է անսպասելի նորություններով, ու դեռ հայտնի չէ, թե ապագայում այս ուղղությամբ ինչ սյուրպրիզներ են սպասվում։
Հանգամանքներ, որոնք կարող են վճռական ազդեցություն ունենալ հակամարտ կողմերի ձեռնարկելիք տակտիկական ու ստրատեգիական քայլերի վրա և նպաստել այն բանին, որ ուժերի բալանսն ու գոնե ժամանակավոր խաղաղությունը համարվեն ներկայի գլոբալ կոնֆլիկտային վիճակից դուրս գալու հնարավոր լավագույն լուծումը։
Պավել Բարսեղյան